▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում եմ 1 տարի, դուք ավելի երկար նկատի ունեցեք․Փաշինյանը՝ կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում բնակչությանը մանրամասնեց, թե ինչու է Հայաստանում այս պահին կոմունալ ճգնաժամ:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ տնտեսությանը սպառնացող վտանգների մասին՝ նշելով, որ ճգնաժամը համաշխարհային է եւ Հայաստանն այդ ամենից անմասն չի կարող մնալ: Տնտեսական խնդիրներն առավել կխորանան այն պարագայում, երբ չվճարվեն կումանալ վճարումները: Ըստ վարչապետի, տնտեսական ճգնաժամը երկարելու է մինչեւ հաջորդ տարվա գարուն, հնարավոր է՝ ավելի շատ էլ:

«Ձեր հետագա գործողությունների, դիրքորոշումների համար ընդունեք ի գիտություն, որ մենք մի բան ենք հայտարարել ու հիմա հակառակն ենք հայտարարում, կարող եք մեզ այդ պատճառով այո, համարել  վատ կառավարություն, հայհոյեք մեզ, վիրավորվեք, բայց մենք չգիտեինք, որ սպեկուլյատիվ բաներ են տեղի ունենալու, որ երկարելու է այս իրավիճակը:

Ես ասում եմ մեկ տարի, բայց դուք ավելի երկար նկատի ունեցեք: Ճգնաժամն այն է, երբ բոլերն են տուժելու, բոլորը, սոցիալակն, տնտեսական առումով, տուժելու է լառավարությունը, քաղաքացիները, ղեկավարության հեղինակությունը:

Եկեք պետական գանձարանի փողերը հանենք, բաժանենք ժողովրդին, բայց հետո ինչ է լինելու: Հետո, երբ այլեւս փող չլինի գանձարանում, ինչպես ենք կարեւոր հարցեր լուծելու: Մեկի հեղինակությունն է տուժելու, մյուսի տնտեսությունը, բոլորս ենք տուժելու:  Պետք է սովորենք կորոնավիրուսի ժամանակ ապրել, արդեն պետք է սկսենք սովորել բոլորս:

Ամեն իրավիճակ թելադրում է իր մարտահրավերները եւ բնակչությունը, իշխանությունն ու երկրի ղեկավարը պետք է պատրաստ լինեն ամեն տեսակ մարտահրավերներին»,-եզրափակեց վարչապետը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին