▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են, որ դուք ամբիցիոզ եք և աչք ունեք կաթողիկոսի աթոռի վրա». լրագրողը` Բագրատ Սրբազանին

Ասում են, որ Ձեր` հիվանդանոցում պառկելը պատրվակ է, որ չշնորհավորեք կաթողիկոսին, որ դուք ամբիցիոզ եք և աչք ունեք կաթողիկոսի աթոռի վրա, Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանին դիմեց լրագրողը:

«Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշակի իմաստով լավ չափանիշ է դարձած մեր կյանքում: Եվ հատկապես, այսպես կոչված` իշխանության և նեռի գլխավորությամբ սնվող աղբյուրների համար: Եվ, բնականաբար, անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյական բաների մասն խոսել:

Իսկ շնորհավորանքի վերաբերյալ, կարծեմ, հրապարակված էլ կա, որ երկուշաբթի օրը ես հանդիպել եմ Վեռահափ հայրապետին, հեռաձայնով շնորհավորել եմ նրա տարեդարձը, նրա օրհնությունն եմ հայցել»,- պատասխանեց Սրբազանը:

Դիտեք նաև՝

«Գնան Ադրբեջան ի՞նչ անեն, գնան ստորանալո՞ւ։ Էն քաղաքում որտեղ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտում տառապում է, որտեղ մեր գերիներն են, գնան ի՞նչ անեն։

Բայց քանի որ այս մարդիկ ներկայացնում են ադրբեջանական իշխանություններին, կարող է և գնան»:

Բագրատ Սրբազանը՝ ՀՀ օրվա իշխանությունների՝ Բաքու գնալու Ադրբեջանի հրավերն ընդունելու հավանականության մասին

***

«Ըստ լուրերի` Փաշինյանը շրջանցեց Տիգրանաշենը, որովհետև այն արդեն Ադրբեջանի տարածք է համարում: Ըստ Ձեզ, ինչո՞ւ չգնաց Տիգրանաշեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողը հարց ուղղեց Բագրատ Սրբազանին:

«Ես իր քայլերի պատասխանատուն չեմ, ոչ էլ ինքը գոյություն ունի ինձ համար: Երևի, վերևից արգելել են իրեն, ասել են` էդ կողմերում չերևաս: Տերերն արգելել են: Անգամ տեղեկություններ են գալիս, որ այդ ճանապարհով զինվորական մեքենաներին են արգելում տեղաշարժվել: 2020-ի նոյեմբերից հետո մի անգամ Արցախ գնա՞ց, մի պաշտոնյա գնա՞ց: Ոչ: Նույնն էլ` Տիգրանաշենը: Մատ են թափ տվել, ասել են` չերևաս էդ կողմերում»,- պատասխանեց Սրբազանը:

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը դիմեց քաղաքական գործիչներին. «Խոսքս ուղղում եմ բոլոր քաղաքական գործիչներին, կամ իրենց այդպիսին համարող անձանց: Հատկապես նրանց, ովքեր այս վերջին շրջանում մի քիչ ակտիվացել են: Հարգում եմ բոլորի խոսքն էլ, ասելիքն էլ, բայց դրանց տակ պետք է ճշմարտություն լինի: Հատկապես` կապված այս պայքարի ու ինձ հետ: Այս պայքարը շատերիդ ռեաբիլիտացրել է, կենդանացրել է, ինչ-որ կերպար է տվել, այս պայքարն էլ կարող է ձեզ թաղել: Այնպես որ, շատ պարզ, հստակ, հայրական սրտով եմ ասում` ասելիք, անելիք ունեք` դուրս եկեք փողոց, հրապարակ, արեք, մենք էլ` ձեզ հետ: Ունե՞ք, արեք, հերիք է խոսեք»:

Աշխարհի տարբեր պետությունների գրասենյակներում քարշ մի՛ եկեք, մեղք եք: Դուք չեք միայն մեղք, մեր պատիվն էլ մի քարշ տվեք: Մանավանդ, եթե չեք կարողանում առաջնային գրասենյակներում քարշ գալ, երրորդային, չորրորդային գրասենյակներում քարշ մի՛ եկեք: Ձեզ անգամ դռան շեմի գորգի տեղ չեն ընդունում: Եթե մտածողներ կան, որ իրենց մասին եմ, այո՛, ձե՛ր մասին է: Ես ողջ եմ, ապրում եմ դեռ և այս պայքարից որևէ կերպ ետ չեմ կանգնելու: Ես այս կամ այն հանգամանքով, պայմանավոված նաև` անպաստախանատվության մթնոլորտով, որ մեր երկրում մարդիկ չկարողացան քաղաքական պատասխանատվություն ստանձնել նեռին հեռացնելու համար, հանգամանքների բերումով այնպես եղավ, որ ինձ բաժին ընկավ այս պայքարի բեռը ձեզ հետ միասին ստանձնելու: Իմ կյանքի ամենադժվար ժամանակներն են եղել, հատկապես որ ամենաստորին աստիճանի ինչ ասես ասել են: Մարդիկ, որոնք միայն զբաղվել են երկրի, կյանքի, սեփականության, ամեն ինչի գողությամբ, և մինչև հիմա էլ զբաղվում են, խորհրդարանում նստած որոշ երևույթներ, որ այսօրվա իշխանության մունետիկներն են դարձել, բայց ողջ կյանքում գող են եղել: Դրանցից սկսած մինչև ամենաստորին աստիճանի` փողով վաճառված հոգիները, որ հոգի էլ չունեն...: Բայց այս օրերը եղել են ամենաերջանիկ ժամերը, որովհետև ընկանել ել, որ այս ամենը Աստծո նախախնամությունն է, որ ես կարողանամ դույզն ինչ ծառայություն մատուցել իմ հայրենիքին, պետությանը: Նժդեհի խոսքերն եմ ընտրել` որպես իմ կյանքի նշանաբան. «Ներիր ինձ տեր, եթե հայրենիքիս ծառայելու մեջ քո դեմ մեղանչեցի»»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին