▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են` Իրանն ու Իսրայելը դիմել են Նիկոլին». Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնել է. «Ասում են` Իրանն ու Իսրայելը դիմել են Նիկոլին` խնդրելով իրենց միջև բացել խաղաղության դարաշրջանի, իսկ Միջին Արևելքն էլ դարձնել խաղաղության խաչմերուկ»:

***

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական իրականության մեջ, երբ քաղաքական հարցերը քաղաքական գործիքակազմով լուծելու խելք ու կամք չկա, կամ տնեցիքով ջոկատ են կազմում, կամ տեղում բացում են երգուպարի մի մինի փառատոն։ Ղազանչեցոցում ու Աղավնոյում պարողները հիմա էլ հասան Ոսկեպար, իսկ սա նշանակում ա, որ շատ մեծ հավանականությամբ այդ տարածքներն էլ կկրկնեն Ղազանչեցոցի ու Աղավնոյի ճակատագիրը։
P.s. Հա մեկ էլ ականջներս նորից միք տանի, թե բա սենց մարդկանց ոգին ենք բարձրացնում։ Ձեր այդ մանկամիտ հեքիաթը մոտավոր նման ա նրան, որ ասենք, մեկը մահացու հիվանդ լինի, գործից հասկացող բժիշկ չլինի, ու քուչի ժողովուրդն էլ հավաքվեն սկսեն դհոլ զուռնայով հիվանդի անկողնու դեմը պարել, պատճառաբանելով, որ այդ կերպ մահամերձի ոգին ենք բարձրացնում։ Եթե բուժում չկա, ինչ նշանակություն` ոգևորված, թե լուռ կմեռնի։ 3000-ամյա ազգը եթե չունի քաղաքական լուծումներ, ավելի լավ ա գոնե լուռ մեռնի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին