▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են. ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս 2,5 տարիների ընթացքում առաջին իսկ օրվանից սկսվեց բանակի վարկաբեկում, այս կամ այն գեներալի դեմ քրեական գործ հարուցել. «Բանակը վարկաբեկված, վախեցած էր: Հայաստանը ցանկանում էր գնել այն զենքերը, որոնք օգնում են պայքարել դրոնների դեմ պատերազմում: Դրանք ինքը հանեց, դրա փոխարեն գնվեցին «ՍՈՒ» ինքնաթիռներ՝ առանց զինամթերքի: Պատերազմի ժամանակ էլ չօգտագործվեցին»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ Նիկոլը հիմար է, իսկ հիմար մարդը երկիր ղեկավարել չի կարող. «Երկրորդ, ինքը պետական մտածողություն չունի: Երրորդ, ինքը դավաճան է: Ընտրեք, որն ուզում եք»:

Նա ընդգծեց, որ եթե պատերազմը ժամանակին կանգնեցվեր, մի քանի հազար զոհ չէինք ունենա եւ տարածքների մի զգալի մասը մեր ձեռքում կմնար. «Ասում էր՝ ես ստորագրեմ, հողերը տամ, ինձ դավաճան ասե՞ն: Էդ նույնհողերը տվեցիր, մի քանի հազար մարդ էլ կոտորեցիր, հիմա դավաճան չե՞ս:

Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են: Ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված: Մարդը, որ 2,5 տարում ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել, մեր երեխաներին տարել դրել է սրի տակ, մեր տարածքները ջարդել է, Հայաստանը դարձել է երկրորդական պետություն: Ես չեմ ճանաչում աշխարհում մի թույլ պետություն, որի կենսամակարդակը բարձր լինի: Պետությունը թույլ է, եկամուտքները քիչ են, մարդիկ աղքատ են»,-հայտարարեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին