Յուրմալայում անցկացվող ամենամյա «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի շրջանակներում ռուսական էստրադայի ներկայացուցիչները հասցնում են նաև հանգստանալ և զվարճանալ: Ինչպես դա արել են Դիմա Բիլանի և դերասան Գոշա Կուցենկոյի կազմակերպած խնջույքի ժամանակ:
Ուշագրավն այն է, որ երբ Դիմա Բիլանն իր տեղը զիջել էր DJ-ին, «A'Studio» խմբի մեներգչուհի Քեթի Թոփուրիան «հասկացել» էր, որ հատակին պարելու փոխարեն պետք է դա անել հենց սեղանի վրա, ինչը, թերևս, չէր արժանացել թիկնապահների հավանությանը: Վերջիններս խնդրել էին երգչուհուն ցած իջնել սեղանից: Սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Քեթին կարծես թե պատրաստակամ չէր հատակին զվարճանալ, ինչի պատճառով էլ թիկնապահները ստիպված են եղել նրան իջեցնել հարկադրաբար:
Առաջարկում ենք վայելել «A'Studio» խմբի «Նոր ալիքի» շրջանակներում ունեցած ելույթներից մեկը, իսկ աղմկահարույց տեսանյութը կարող եք դիտել այստեղ: