▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված տա, որ Ոսկեպարում մեր նահանջը կանգնի․ Միքայել սրբազան

Աստված տա, որ Ոսկեպարում մեր նահանջը կանգնի․ Միքայել սրբազան

Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հանդիպել է Սուրեն Պետրոսյանին, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի անդամներին և գյուղացիներին։

Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ արդեն 3 շաբաթ է ինչ տեղափոխվել են Ոսկեպար և ապրում են ոսկեպարցիների կողքին։

Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ ստեղծված համազգային և համապետական ճգնաժամի հաղթահարման այս պայքարում ներգրավված են տարբեր ոլորտի մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Այլևս չպետք է լինեն կուսակցական շահեր, քաղաքական նախընտրություններ։

Հանդիպման քննարկման հիմնական թեմաներն են եղել այսօր պայքարի կիզակետ դարձած Ոսկեպարի հարցը, հանդուրժողականության հետևանքները, նահանջի անթույլատրելիությունը։

-Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել՝ սա մեզ չի պատկանում, հայն ինչպես կարող է ասել՝ սա մերը չէ,- գյուղացիների հետ շփումների ընթացքում ընդգծել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին