▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղիկ Ավետիսյան. Իմ հնարավորություններն ավելի շատ են՝ թե մասնագիտական, թե փորձի առումով

Աստղիկ Ավետիսյանն, ով  Ռուբեն Զաղինյանի հետ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին հայտ է ներկայացրել` անդրադարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց իր մասնակցությունն այս ընտրություններում ձեւական բնույթ է կրում` իբր մրցակցություն ապահովելու համար:

Աստղիկ Ավետիսյանի գրառումը, որ նա կատարել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ներկայացնում ենք ստորև.

 

Այն մարդիկ, ովքեր տարածում են, թե իմ մասնակցությունը ձևական բնույթ է կրում, չարաչար սխալվում են, գոնե ես գիտեմ թերթերին մոտ կանգնած աղբյուրներն ովքեր են, խոսեք միայն Ձեր անունից, ես հայտարարում եմ, որ իմ հնարավորություններն ավելի շատ են՝ թե մասնագիտական, թե փորձի առումով:

Եվ այն մարդիկ, ովքեր ստանալով պատվեր լուրիկներ են տպում ձևական թեկնածության կամ ֆեյք լինելու մասին, ուրիշի ջրաղացին են ջուր լցնում:

Զբաղվեք Ձեր գործով...

Ես կսպասեմ արդյունքներին.....


Ստրուկի մտածողությունը մեր մեջ է մտել.....

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին