▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղիկ ԲԿ-ում անգիտակից վիճակում գտնվող զինվորներից երկուսի հարազատները գտնվել են

Սոցցանցերում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ ԲԿ-ում անգիտակից վիճակում գտնվող զինվորներ կան, որոնց հարազատները դեռևս չեն գտնվել։

Աստղիկ ԲԿ-ից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել են, որ տեղեկատվությունը մասամբ է համապատասխանում իրականությանը։ Բուժկենտրոնում անգիտակից վիճակում գտնվող երեք զինվորներից երկուսի հարազատներն արդեն իսկ գտնվել են։ Մեկ անգիտակից վիճակում գտնվող զինվորի հարզատները դեռևս փնտրվում են։

Հարգելի քաղաքացիներ, Արցախի պաշտպանության բանակը, հասկանալով ձեր վրդովմունքը, ներողություն է խնդրում ստեղծված իրավիճակի համար։ Վիրավոր զինվորները հաճախ անգիտակից կամ ծանր վիճակում են տեղափոխվում բժշկական հաստատություններ և նրանց մոտ բացակայում են փաստաթղթերը, ինչը անձերի նույնականացման խնդիրների պատճառ է դառնում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին