Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Բժիշկ Հայկ Մանասյանի գրառումը. «Մեղրին ՀՀ-ից պոկելու և այն Արցախի հետ փոխանակելու քննարկումը Թուրքիայի նախագահ Օզալն ու ԱՄՆ նախագահ Բուշն արել են դեռ 1992-ի ապրիլին։ Ոչ Շուշի էր ազատագրվել, ոչ Լաչինի միջանցք կար, ոչ էլ ՀՀ-ն կոնֆլիկտի կողմ էր։ Մի քանի կամավորական ջոկատ ՀՀ-ից կռվում էին Արցախում, ճիշտ այնպես, ինչպես չեչեններն էին այն ժամանակ կռվում Ադրբեջանի կողմից։
Թուրքերը, իրենց բերանի ջրերը գնալով՝ փափագում էին Մեղրի, իսկ դրա համար պետք էր ՀՀ-ն ներքաշել կոնֆլիկտի մեջ, Արցախի օրինական պահանջները մոռացության տալ, և կոնֆլիկտը դարձնել հայ-ադրբեջանական, ու սա էլ դարձնել ՀՀ-Ադրբեջանական, որ հետո փոխանակումը ստացվի։
Ռուսաստանին էլ պետք էր ՀՀ-ն կոնֆլիկտի մեջ քաշել, որպեսզի կասեցնի անկախության ճանապարհը բռնած ՀՀ-ի դուրս գալն իր ազդեցության տիրույթից և որպեսզի պահի ՀՀ-Իրան սահմանի վրա իր ազդեցությունը, քանի որ Իրանը մրցակից էր էներգակիրների շուկայում և Իրանի սահմանը, այսպես թե այնպես, շատ թանկ է գնահատվում։ Աշխարհաքաղաքական շուկայում, Իրանի սահմանները վերահսկելու համար, ԱՄՆ-ն Իրաքում և Աղվանստանում միլիարդներ է ծախսել։
Ի դեպ, ԱՄՆ-ն և ռուսական, և թուրքական ծրագրերին չափավոր կերպով հակառակվել է, քանի որ ՀՀ-ն փաստացի անկախ երկիր է, և ԱՄՆ-ն անձամբ գերիշխելով ՀՀ-ում կարող էր իրականացնել իր սեփական նախագիծը։
Այսպիսով հետևություն։
Աշխահին Մեղրի է պետք ու վաղը դարձյալ Մեղրի է պետք լինելու։
Վազգեն Սարգսյանը մինչև մահը կհասցնի ակնարկել սա, Վանոն կնշի, որ ազատագրված շրջաններով մեր պետականությունը պատանդ են պահում, և երբ սկսի երկրորդ պատերազմը, գրավելու են Զանգեզուրը, այո, այո, ի՞նչ Հադրութ կամ Շուշի, հենց Զանգեզուրը։
Հետո կգաղտնազերծվեն բանակցային նախագծեր, որոնցում Ղարաբաղյան հարցը հանգուցալուծվում է Մեղրիում։
Ու հիմա էլ, ազգափրկիչ «ընդդիմադիրներն» իրենց քաղաքական տհասությամբ և անձնական ու թիմային շահերի մոլուցքով շարունակում են աջակցել Թուրքիայի և Ռուսաստանի 30-ամյա ծրագիրին որը հետեւյալն է.
1. Արցախահայության գոյությունը դնել վտանգի տակ (սկսած 91-ից Կոլցո, 92-ին Շահումյան-Մարտակերտ) ռուսների պարտադիր հանցակցությամբ։
2. Տեղական փրկիչների ջանքերով ՀՀ-ն ներքաշել պատերազմի մեջ։ Ու փրկիչների առաջին շարքերում Դաշնակցությունն է, որը առաջին Հանրապետությունը տուրը տալուց հետո չի դադարում մեկը մյուսից անհաջող փորձարկումները։
3. Հանգել Ռուսաստան-Թուրքիա համաձայնության, և առևտուրը փոխշահավետ դարձնելու համար, թե մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը, թե Թուրքիայի կապն ապահովել Ադրբեջանի հետ (կապիտուլյացիոն փաստաթղթի 9-րդ անվավեր կետ)»։
Դիտեք նաև՝