ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա է անցկացնում
Նպատակը՝ ուշադրություն հրավիրել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների իրավունքների խախտման վրա:
«Այսօր միջազգային համայնքը նշում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը, բայց այսօր՝ 21-րդ դարում, տեղի են ունենում կեղծ դատավարություններ հայ ռազմագերիների դեմ, որտեղ խախտվում են նրանց իրավունքները։ Կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանն անմիջապես միջամտել, պահանջել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատում, գնահատել նրանց դատավարությունները, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանություն և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքների անխոըչնդոտ իրացումը։ Աշխարհը չի կարող լռել, այդ լռությունը կլինի անպատասխանատվության ու անարդարության հավանություն»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջագիր-նամակը հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ
Նրանք պահանջում են ուշադրություն դարձնել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների իրավունքների խախտման վրա։


