▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենաերջանիկն էինք, և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ. Անի Քոչար

Lրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան  լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Սերը գալիս է ճամփաներով չքարտեզագրված»: 

«2020-ի սեպտեմբերի 25-ին (շատ դժվար փորձություններից հետո, կարանտինային պայմաններում՝ սահմանափակ թվով հյուրերով) վերջապես կարողացանք պսակադրվել:

Շատ մեծ ցանկություն ունեի մեղրամիսն Արցախում անցկացնել (գարնանն էլ այնտեղ էինք), սակայն մեզ անակնկալ մատուցվեց և չծրագրված ճամփորդության մեկնեցինք այլ երկիր:

Ով կմտածեր, որ հարսանիքի հաջորդ օրը կմեկնենք մեղրամիս և հասնելու հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 27-ին կարթնանանք զանգից՝ Հայաստանում պատերազմ է...

Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ... վերադառնալ էր պետք:

Վերադառնալուց անմիջապես հետո ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ և բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում և կրկին ինչ ապրումներ ունեցա:

Թվում է, թե մահվանը հաղթած մարդուն այլևս ոչնչով հնարավոր չէ վախեցնել, փաստորեն հնարավոր էր...

Աստծո գործերն անքննելի են...

Բացարձակ գաղտնիության պայմաններում կայացած հարսանյաց արարողությունը մինչ օրս էլ չէր լուսաբանվի և հրապարակվի, եթե չլիներ այն մեծ ցանկությունը մի փոքր սեր, լույս ու հավատ տարածելու:

Վստահ եմ, որ անկեղծորեն կուրախանաք իմ անձնական երջանկությամբ և խիստ չեք դատի այս օրերին հարսանեկան լուսանկարներ հրապարակելու համար»:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին