Էդվարդ Սնոուդենը նախազգուշացրել է աշխարհին սպառնացող նոր աղետի մասին,-գրում է «Собеседник»-ը: Մոտ 100 տարի առաջ Գրիգորի Ռասպուտինը, ով համարվում էր ժամանակի պայծառատեսներից մեկը, կանխատեսել է մահացու կրակե փոթորիկ` Երկիր մոլորակում, որը կայրի ամեն ինչ` 2013 թվականի օգոստոսի 23-ին: Ժամանակակից գիտնականները հաստատում են, որ Արևի վրա ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում:
Փաստը, որ հսկա աստղը մարդկության համար տհաճ անակնկալ է պատրաստում, գիտնականները խոսել են դեռևս անցած տարվա վերջին, երբ հրապարակվեցին Արևի վրա հայտնաբերված մեծ անցքի լուսանկարները: Իսկ այս տարվա լուսնկարները, որոնք արվել են արևից, վկայում են անցքի ծավալի մեծացման մասին:
Եվ, մասնագետների կարծիքով Երկիր մոլորակի վրա արևի էներգիայի`մեծ ծավալներով ժայթքումը տեղի կունենա օգոստոսին:
Իսկ մտահոգված պատմաբանները հիշել են Գ. Ռասպուտինի հին անեծքներից մեկը, ով կանխատեսել էր Նիկոլայ 2-րդի մահը, Հիտլերի ծնունդը, մարդու թռիչքը դեպի լուսին, ԽՍՀՄ-ի փլուզումը և մի շարք այլ իրադարձություններ:
Ահա, թե ինչ է ասել պայծառատեսը 2013թ. օգոստոսի 23-ի մասին. «Կրակը կուլ կտա ամեն մի կենդանի բան Երկրի վրա և դրանից հետո կյանքը կավարտվի և կիջնի մեռելային լռություն»:
Իսկ այդ ժամանակ, Ռասպուտինի խոսքով, Երկիր կվերադառնա Հիսուս Քրիստոսը, ով կփորձի նախազգուշացնել մարդկությանը գալիք աղետի մասին և կրկին երկինք կբարձրանա: «Արևի արցունքները կթափվեն գետնին` այրելով մարդկանց, կենդանիներին, բույսերին...»,-ասվել է ծերունու ուղերձում:
Այս կանխատեսումից մի քանի շաբաթ անց Ռասպուտինը սպանվել է: