▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխարհումս ի՞նչ կուզեի, Մոնումենտի բաղի միջին արքայական տունս լիներ...».Գուշակեք, թե ու՞մ տունն է

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված «Մոնումենտի անտառում» կառուցվող դղյակ-ամրոցները, համաձայն լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով շրջանառվող լուրերի՝ պատկանում է Հայաստանի բարձրաստիճան մի քանի պաշտոնյանների:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի տեղեկատվություն ստանալու հարցումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ «Դուք երազե՞լ եք «Մոնումենտի անտառում» ունենալ դղյակ-ամրոց» վերնագրով, մեզ հիշեցրեց ռաբիս մի կատարում՝ «Աշխարհումս ինչ կուզեի, Մոնումենտի բաղի միջին արքայական տունս լիներ...»: 

Առաջարկում ենք այդ երգը լսել՝ «Մոնումենտի անտառը»  թռչնասլաց բարձրությունից տարբեր լրատվականների կողմից նկարահանած կադրերի զուգորդման և գուշակել, թե պաշտոնյաններից ո՞վ արդեն արքայական տուն ունի «Մոնումենտի բաղում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին