Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն աշխատանքից ազատվել է:
Բժիշկ Գևորգ Թամամյանը, ով ևս ազատման դիմում է գրել, ուղիղ եթերում հայտարարել է, որ Դանիելյանի՝ պաշտոնից ազատվելու պատճառը քաղաքական է՝ օրեր առաջ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ։
«Բնական է, դա ցնցումներ է առաջացրել մեր բարձրագույն, այսպես կոչված, ղեկավարության մոտ ու, ենթադրում եմ, դրանից հետո Առողջապահության նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ հարցը լուծել և պարոն Դանիելյանին ազատել»,- ասել է Թամամյանը։