▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ կործանիչ մոտեցումներն են. Հակոբ Ճաղարյան

Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

/filemanager/uploads/Hakob_Chaxaryan.jpeg

Նա, մասնավորապես, նշել է. «Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:

Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումները:

Նախորդ Շաբաթ օրը` ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական եւ վերջին անգամ բացատրել եմ`

- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի եւ իրականության աղավաղման;

- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;

- եւ նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները:

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, եւ երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:

Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:

Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը ներկայացրել եմ երկուշաբթի, ապրիլի 6-ին:

Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:

Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»:

Հիշեցնենք, որ այսօր Հակոբ Ճաղարյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Հակոբ Ճաղարյանը վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 19-ին։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին