▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխատավարձը 20, 30 հազարով բարձրացնելը ոչ մի հարց չի լուծում». ԶՊՄԿ աշխատակից

«20 տարուց ավելի է՝ ստեղ աշխատում եմ, տեսնում եմ մարդկանց չարչարանքը, տանջանքը, իրենց առողջությունը ներ են դնում ստեղ, հասնում թոշակի տարիքի ու գնում, բայց իրենց հետևից ոչ մի բան չունեն թողած»,- ԶՊՄԿ մուտքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց աշխատակիցներից մեկը՝ անդրադառնալով կոմբինատի հայտարարությանը: «Ժողովուրդն ուզում ա ասի՝ համբալ չենք, մարդավարի աշխատավարձ տվեք, որ բարեկեցիկ կյանքով ապրենք: Էդ որ ասում են՝ 20 տոկոս բարձրացում, բայց տեղ կա 5 տոկոս ա, տեղ կա աշխատավարձը նույնիսկ իջել ա մի քանի տոկոս: Մարդկանց աշխատավարձը 20, 30 հազարով բարձրացնելը ոչ մի հարց չի լուծում: Մինչև 20 տոկոս որ ասում են՝ մի տարվա խնդիր ա, մյուս տարի դա լինելու ա զրո, որովհետև ամեն ինչ թանկանում ա, կյանքն էլ ա թանկանում»,- նշեց աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ 2018-ին իր աշխատավարձը բարձրացել է մոտ 60 տոկոսով, գոհ է եղել. «Մինչև հիմա հանգիստ աշխատել ենք, բայց այդ աշխատավարձն այսօր չի բավականացնում առօրյա ծախսերին»:

Տեսանյութը՝ «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին