▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 25.08.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ավելի վատ է լինելու»․ Թրամփը զգուշացնում է 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարող է վերաճել գլոբալ հակամարտության, քանի որ «խոսող չկա» Ռուսաստանի ղեկավարության հետ, ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների հանրահավաքում։

«Սա կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում: Եթե կարծում եք, որ Պուտինը կդադարի.․․ավելի վատ է լինելու․․ Մեկը չկա, որ խոսի նրա հետ, մենք նախկինում այդպիսի մարդ ունեինք՝ ես։ Ոչ ոք Ռուսաստանի հետ այնքան կոշտ չէր, որքան ես էի», - Թրամփի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ «իր անձը զերծ է պահել ԱՄՆ-ին» գլոբալ հակամարտություններից, այլ ոչ հակառակը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին