▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Jamiroquai խումբը գալիս է Երևան

«Էդքանը գիտակցում եք, ինքներդ կոկորդ ճղեք». Սոֆյա Հովսեփյան

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ». ՈւՂԻՂ

Ինձ է փոխանցվել Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը․ Էդմոն Մարուքյան

Սոնա Աղեկյանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել իրեն բերման ենթարկելու իրավական հիմքերը

Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել

«Ամուլսարի հանքի չշահագործումը պետբյուջեի վրա որոշակի ազդեցություն կունենա». Ատոմ Ջանջուղազյան

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. ՍԴ նախագահը. . .

Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը չի հաջողվում հանգցնել

Սյունիքի մարզում այրվում է մոտ 115 հա բուսածածկույթ

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Գագիկ Սուրենյան

Կարևոր որոշում կայացրեցինք. Նիկոլ Փաշինյան

Շիրակավան համայնքի երեխեքի ուրախությանը չափ չկա. Զոհրապ Եգանյան

Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար

Գեղարքունիքում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

«Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ Գրոզնի շրջանից է. ՀՀ էր եկել սպանությունից 8 օր առաջ.. . .

Սա աննախադեպ որոշում է. Դանիել Իոաննիսյան

Զինծառայողներին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր կտրամադրվեն

Այսօր հայկական ֆուտբոլը մոտենալու է նոր ռեկորդի․ Զոհրապ Եգանյան

Պետք է երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը ․Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից

Չենք կարող երեխային ասել՝ սպասի տեսնենք՝ մանկապարտեզ կառուցու՞մ ենք, թե չէ․․․Նիկոլ Փաշինյան

Հիվանդության մասին չէինք ցանկանում խոսել. սկանդալային մոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով. . .

Հավատացեք՝ ընտրողներին դուր գալու և պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ․ Բաբկեն Թունյան

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իրենով անել

Ծիծեռնակաբերդի հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է հրավառությունից․Քաղաքապետի մամուլի քարտուղար

«Իմ քայլը» տրոհման շեմի՞ն է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից ավելի են, նրանք կարող են առանձնանալ

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք․ Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանին

Ծիծեռնակաբերդի հարակից անտառում խոշոր հրդեհ է բռնկվել․ ըստ վարկածի՝ պատճառը հրավառությունն է եղել

Ոստիկանները բացահայտել են «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը

Առավել զավեշտալին՝ հակիրճ. համացանցը ծաղրում է Սեյրան Սարոյանի ասուլիսը

Վանեցյանը երեք ֆուտբոլիստների վերաբերյալ որոշում է կայացրել

«Վարչապետը երբևէ կոռուպցիոներ չի եղել ու չի էլ կարող լինել». Կարպիս Փաշոյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծառայությունների մատուցման կարգը. Արսեն Թորոսյանը. . .

Երևանում ոստիկանության բաժիններ են բերվել միտումնավոր խախտումներ կատարող վարորդները

«Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի ժողովրդավարության բարեկամը». Նիկոլ Փաշինյանը՝ Պյոտր Սվիտալսկուն

Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ծավալում. . .

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Մեր քաղաքացիները հնարամիտ են և դուխով. Նիկոլ Փաշինյանին զվարճալի զեկույց են ներկայացրել

Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն. Տիգրան Ավինյան

Պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ…Նիկոլ Փաշինյանը ՝ «Ամուլսարի» հարցով որոշման մասին

Մեքենայում թմրանյութ օգտագործելիս ոստիկանները բռնել են

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

Սևանում 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է կնոջը

Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

RyanAir-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

«Ավելին` ավելիի դիմաց». Այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը:

Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, և Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը: Դա կարևոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ-ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար:

Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին: Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին` արագացնելու վավերացման գործընթացը:

 

 

Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին: Հայաստանում և Սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է և աջակցում է այդ զարգացումներին:
Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն և հավասար խաղի պայմաններ բոլոր քաղաքական և տնտեսական գործիչների համար: Սա մեզ ավելի է մոտեցնում Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին ու ձգտումներին:

Մեր հեղափոխության տրամաբանական գագաթնակետն անցած դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ես հպարտ եմ, որ միջազգային դիտորդներն ընտրությունները գնահատել են որպես ԵԱՀԿ չափանիշներին լիովին համապատասխան, այն է՝ ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ էության, դրանք անկախության տարիներից ի վեր Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին:

 

 

 

Քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը և պարզեցմանը, առևտրային խոչընդոտների վերացմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը:

Որպես առաջնահերթություն` մենք ներկայում քայլեր ենք ձեռնարկում տեխնոլոգիաների և գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար: Տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում: Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը և կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը:

Այս կապակցությամբ կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ և կառավարական ներկայացուցիչներ: Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին` այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար:

Բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ: Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում այն: Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին:

Խնդրում ենք փոխանցել ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնել:

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը ևս մեկ կարևոր հանձնառություն է մեզ համար: Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Եվ մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կերպով կգնահատեն մեր առաջընթացը և կզարգացնեն Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպեցի Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ պարոն Թոուո Կլարի հետ: Մենք մանրակրկիտ զրույց ունեցանք հակամարտության և նախագահ Ալիևի հետ մեր վերջին հանդիպումների շուրջ»:

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից կարևորել է Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկել Արևելյան գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացմանը և Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: «Պարոն Փաշինյան, ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` Ձեր բարեփոխումների օրակարգին, տնտեսական հեղափոխության տեսլականին ծանոթանալու և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանի զարգացմանն իրենց աջակցությունը հայտնելու համար: Մենք ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ իրականացումը և խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը», - նշել է նա: Պարոն Բուխսբաումը ողջունել է նաև նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք լիովին համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, և որոնց արդյունքները ևս մեկ անգամ վկայում էին Հայաստանի վարչապետի նկատմամբ առկա հանրային մեծ վստահության մասին:

Խոսելով 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններն էին: Ընտրությունները մինչ այս անցկացվել են խախտումներով, ընտրակեղծիքներով: Կեղծված ընտրությունների էջն ընդմիշտ փակ է Հայաստանի համար, և դա մեր քաղաքական կամքն է: Այժմ մեր օրակարգում ժողովրդավարության ամրապնդումն է և տնտեսությունում փոփոխությունների իրականացումն է»: Վարչապետն ընդգծել է` տնտեսական հեղափոխության նպատակը իրական հնարավորությունների ստեղծումն է մարդկանց համար, տեղական և օտարերկրյա ներդրողների համար, և այդ տեսլականը կյանքի կոչելու համար կառավարությունն արդեն իսկ բարեփոխումներ է իրականացնում` օրենսդրական և կառուցվածքային առկա գործիքակազմի կատարելագործման, ինչպես նաև նոր գործիքների ներդրման ուղղությամբ:

Ի պատասախն Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցադրումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ժողովրդավարությունը մեզ համար ներքին համոզմունք է և հավատամք, դա մեր հասարակության արժեքային կողմնորոշումն է, այլ ոչ թե արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական ընտրություն»:

Մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարական մարտահրավերներին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, բարեփոխումների գործընթացի հաջողությանը, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ավելացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի և Հայաստանի գործընկերների համար առկա հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին