▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյան, մի հատ վիրուս տուր. երկու ուրախ պատմություն կորոնավիրուսի աշխարհից

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

/filemanager/uploads/2019/08/week-3/alen_simonyan.jpg

«Երկու ուրախ պատմություն Կոռոնավիրուսի աշխարհից.

1) Զանգ մի ծանոթ մարդուց`
-Ալեն ջան, բարև, լսիր, մի գիտնական կա, նոր ակնոցա հորինել, որի տակ Կոռոնավիրուսը մեռնում ա: Հիմա ասում ա` կարա՞նք Ավինյանին ասենք, մի հատ վիրուս տա, փորձարկենք:

Հ.Գ.Ավինյան, մի հատ վիրուս տուր:

2) Խանութ մտնելիս մի տղամարդ ինձ բղավում է`
- Ալեն Սիմոնյան!
-Այո,- շրջվեցի ես:
- Դուք գիտե՞ք, որ Կառոլլա վիրուսը ուրցի յուղնա բուժում:
-Կորոնա վիրուսը...
-Հա դե, ի՞նչ տարբերություն:
- Չէ, չգիտեի:

Հ.Գ. Ուրցի յուղը ի՞նչ ա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին