▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը 1 շաբաթ առաջ եղե՞լ է Երևան-Հռոմ օդանավում․ վերադարձին թեսթ անցե՞լ է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը երեք օր չպատասխանեց Asekose.am-ի զանգերին ու նաև մեր լրագրողներից մեկի կողմից  համացանցի  միջոցով նրան ուղղված հարցին, թե արդյոք փոխվարչապետ Տիգրան Ավինյանը , ով փետրվարի 29-ին ու նաև, ըստ ասեկոսեների, մարտի առաջին օրերին Երևանից մեկնել է Հռոմ, ՀՀ վերադարձե՞լ է Իտալիայից և և օդանավակայանում «կորոնավիրուսի թեսթ» անցե՞լ է, թե՞ ոչ։

Տիգրան Ավինյանի  արտերկյա այցի մասին որևէ պաշտոնական  տեղեկատվություն չկա, սակայն մեր աղբյուրները նշում են, որ փոխվարչապետին նկատել են Երևան-Հռոմ չվերթ կատարող օդանավում, իսկ վերադարձին նաև Զվարթնոց օդանավակայանում։

Նշենք, որ  Տիգրան Ավինյանը ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը:

Ինչևէ, փոխվարչապետի մամուլի քարտուղարի կողմից զանգերին ու նամակներին չարձագանքելու արդյունքում մեր հարցը մնաց անպատասխան,  իսկ այդ ընթացքում  այն  սկսել է հուզել նաև ֆեյսբուքյան օգտատերերերին։ 

Հարկ ենք համարում ընդգծել, որ իր այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատմելով, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ  թեսթ են անցել, որի   արդյունքները բացասական են, հիշեցրել  է բոլոր՝ այդ թվում այս թեմայով հասարակության հետ բաց  ու թափանցիկ լինելու կարևորությունը։

Վերջում՝ ցավով ենք նշում, որ նյութում բացակայում է Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պատասխանը՝ սակայն ոչ մեր պատճառով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին