▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը՝ Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի մասին

 

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածին վերաբերող ներդրումային ծրագրի մասին. «Տարբեր քննարկումներ եղան ու ինձ էլ դիմեցին տարբեր մարդիկ, թենիսի սիրահարներ, մարդիկ, ովքեր ամեն օր էնտեղ պարապում են: Ծրագիրը, որ ներկայացվել է, թենիսի ակումբի քանդման ծրագիր չի: Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ երևելի կանաչ տարածքն է, հետևապես փուլային վերականգնումը, որպես կանաչ հանրային տարածք, առաջնահերթություն է: Ինչ վերաբերում է բուն ծրագրին, այն վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին, որոնք վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային: Թենիսի կորտերի մասին կարող եմ ասել՝ ինքս 1996-2002թթ. Արարատ ակումբում պարապել են, դա իմ ամենասիրելի վայրերից է, բայց հարցը ոչ միայն մեր անձնական նախասիրությունների մասին է, այլ՝ հանրային շահի: Թենիսի ակումբը պետք է վերակառուցվի, բայց ակումբի համար տեղակայված դիրքն այդքան էլ պրինցիպիալ կարևոր չի, իսկ փոքր կենտրոնում, հաշվի առնելով, որ Օղակաձև այգուց ու մի քանի փոքր այգիներից բացի, կանաչ տարածքի այլ հնարավորություններ չկան, էստեղ պարզ են լուծումները: Արարատ ակումբին անպայմանորեն տրամադրվելու է համապատասխան տարածք՝ վերակառուցելու համար»,- ասել է քաղաքապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին