Իմ խոսքը «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։
Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ «Ավրորա»-ն դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի հայկական տարբերակը։
Մանրամասն՝ տեսանյութում
Նշենք, որ այսօր «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։