Այս տարվա մարտի 19-ին ավտովթարի զոհ դարձավ Արարատի մարզի Սուրենավան համայնքի 51-ամյա ղեկավար Վարդգես Ղազարյանը: Վերջինիս եղբայրը՝ ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) այժմ ամեն ինչ անում է, որպեսզի իր վստահելի մարդը դառնա Սուրենավանի գյուղապետ: Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ գյուղում շատ լարված մթնոլորտ է, քանի որ Ա. Գրիգորյանը փորձում է նպատակին հասնել գյուղացիներին ահաբեկելու միջոցով: «Հերիք է, բավական է, թալանչիները եկել, թալանում են: Ինչ շրջապատի մեջ մտնում ենք, ասում են՝ Արայիկ Գրիգորյանն ասել է՝ գնացե՛ք, սրա՛ն ընտրեք, ի՞նչ իրավունքով: Հասկացանք՝ պատգամավոր է, բայց ոչ թե գնա, քիթը մտցնի գյուղապետերի գործերի մեջ: Իրան դրել ա «կարոլի» տեղ, ես շատ գիտեմ՝ ինչի տեղ»,-վրդովված նշեց մահացած գյուղապետի եղբայրը:
Ավշարի Արայիկը ահաբեկում է Սուրենավանի բնակիչներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet