▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոերթի որոշ մասնակիցների և ոստիկանների միջև Հանրապետության հրապարակում գրանցվեց միջադեպ

Այսօր մայրաքաղաքում անցկացվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում:

Քաղաքացիներն ավտոմեքենաներին փակցրել էին եռագույններ, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ «դավաճան» մակագրությամբ։

Հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված։ Ակցիայի որոշ մասնակիցների եւ ոստիկանների միջեւ գրանցվեց միջադեպ։ Ապօրինի կերպով բերման ենթարկվեց «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին