|
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հեղափոխությունից առաջ ավտոստոպով երթևեկող Լենան դարձել է միլիոնատեր: Չիմացողներին բացատրեմ, թե ինչ է ավտոստոպը, որ փողոցում կանգնում ես բութ մատդ տնկում ես վերև ու վարորդները քեզ առանց գումարի ա կետից տեղափոխում են բ կետ, եթե իրենց ճանապարհին է»: Նշենք, որ MediaHub-ն ուսումնասիրել է, թե ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամուսիններ պատգամավորները՝ Նարեկ Բաբայանն ու Լենա Նազարյանը։ Պարզվել է, որ Բաբայանը դեռ հայտարարագիր չի ներկայացրել։ Նազարյանը որպես անշարժ գույք ներկայացրել է բնակարան բազմաբնակելի շենքում, որը գնվել է 2017 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում, ինչպես նաև 2009 թվականին ժառանգություն ստացած անհատական բնակելի տունը՝ հողամասի վրա կառուցված, որը գտնվում է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ 2022 թվականի ապրիլի 27-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում Նազարյանը Ալվինա հյուրանոցային համալիր ՓԲԸ-ից գնում է կատարել։ Հայտարարագրում գրված է, որ բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում արժեցել է 24 մլն 336 հազար դրամ։ Հատկանշականն այն է, որ այս գույքերը համատեղ սեփականություն են, սակայն համասեփականատիրոջ անունը պաշտպանված է։ 2022 թվականի տարեսկզբին պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն դրամ, որը տարվա ավարտից 1 մլն դրամի է հասել։ Նազարյանը եկամուտի երեք տեսակ է նշել։ Առաջինը վարձակալության դիմաց ստացած 1,5 մլն դրամն է, մյուսը՝ աշխատավայրը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմում, որտեղից ստացել է 8 մլն 17 հազար դրամ, հաջորդ եկամուտը նշված է որպես «Կանանց իրավունքների տուն», որտեղից Նազարյանը 34 հազար 760 դրամ է ստացել։ Լենա Նազարյանն ընդհանուր ունի 43 մլն 954 հազար դրամ։ 23 մլն 859 հազար և 20 մլն 95 հազար դրամի հասնող վարկերն ուղղված են եղել հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն։ Իսկ արդեն հանգստի համար Նազարյանն ընդհանուր առմամբ ծախսել է 2 մլն 100 հազար դրամ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Ավտոստոպով երթևեկող Լենան դարձել է միլիոնատեր»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



