Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:
Մահացածները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինը և երեխաներն են:
Asekose.am-ը ցավակցում է Արմեն Մարությանին ու Ալլա Վարդանյանին և մահացածի հարազատներին: