Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Ախ, նայե՜ք». Project LA-ի նոր գործը բաց չթողեք և ուշադիր նայեք ու լսեք
Music by Levon Arevshatyan
Poems by Yeghishe Charents
Feat. Gor Sujyan
Actor: Hamlet Chobanyan
«Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.
— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է.
նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է:
Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն,
դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,
— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։
Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։ —
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը —
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինված մի զնդա՛ն է
անձև այս տունը։
Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։»