▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԽ նիստը գուժում է պատերազմի հավանականության մասին»․ Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԽ ՆԻՍՏԸ ԳՈւԺՈՒՄ Է պատերազմի հավանականության մասին։ Անվտանգության խորհրդի նիստի տողատակերում հստակ կարդացվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է կոնկրետ ու լայնամասշտաբ ռազմական օպերացիա։ Զաքիր Հասանովը` ադրբեջանի Պնախարարը, այսօր մի շարք հրահանգներ է տվել ենթականերին` հրամայելով զորքը բերել մարտական վիճակի։
Հառաչի պես է հնչում մեր ԱԽ նիստի վերջին հայտարարությունը։ Սա ոչ մի լավ բան չի կանխագուշակում։ Դրա ապացույցն է նաև Միրզոյանի` ԵԱՀԿ ՄԽ համանագահող երկրների դեսպանների հետ այսօր հերթով հանդիպելը։
Միակ հույսը, փաստորեն, մնացել է Ուկրաինայով տարված միջազգային հանրությունը։ Պետրաստվե՛նք, հայրենակիցներ։ Տրամադրվե՛նք»։

Դիտեք նաև`

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին