ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Րոպեներ առաջ ՔՊ պատգամավոր Աղազարյան Հովոն գոտեմարտի էր բռնվել Տիգրանյան փողոցի կարտոֆիլ վաճառողների հետ, քաշքշուկի, հայհոյախառը վեճի արդյունքում Հովոն արժանացել ա վերջին հայհոյանքներին ու կրել դիրքային կորուստ, պատճառը՝ փողոցում կարտոֆիլի վաճառքն ա»: Ավելի ուշ, լրատվամիջոցներին պատգամավորը պատմել է, որ իր կնոջ հետ առեւտուր անելիս է եղել երբ նկատել է, որ Տիգրանյան փողոցի երթեւեկելի հատվածի մի մասը առեւտրականները փակել եւ բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին ընդդիմացել են առեւտրականները եւ սկսվել է քաշքշոց. «Իմ հորդորին ոչ ադեկվատ արձագանք եղավ, իմ ու առեւտրականի միջեւ քաշքշուկ սկսվեց, ոստիկանները եկան եւ հանդարտեցրին իրավիճակը: Այդ փողոցում երթեւեկությունը երկու գծով է, ու մեկը փակել էին: Ես վստահեցնում եմ, որ դա արդեն սահմաններից դուրս էր»: Աղազարյանն ասել է, որ ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն: Դիտեք նաև՝ |
«Աղազարյան Հովոն գոտեմարտի է բռնվել կարտոֆիլ վաճառողների հետ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet