«Եթե պարոն Աղազարյանն իրեն թիմից դուրս է դնում, իսկ դա թիմից դուրս դնել է, ինքն այդ թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ բացասական գնահատելով փաստը, որ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքն ու մանդատը վայր չի դրել։ *** |
«Վարչապետը պատգամավորին խնդրում է մանդատը վայր դնել, ստացվում է՝ եթե ասի գլուխկոնծի տվեք, տալու եք, ասի թռվռացեք այծիկի վրա, դա էլ եք անելու»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողի այս դիտարկմանն արձագանքելով՝ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն օրինակով պատասխանեց․ «Հիմա եթե ձեզ խնդրեմ այս կողմ կանգնեք, կկանգնե՞ք։ Այո, իսկ եթե խնդրեմ գլուխկոնծի տաք, կտա՞ք, ոչ։ Բա ինչո՞ւ եք մեկը մյուսի հետ համեմատում։ Վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, ՀՀ ղեկավարն է և խնդրանքով է հանդես եկել։ Պատգամավորն էլ իր խիղճը ծանր-թեթև է արել ու մերժել է այն։ Պարոն Աղազարյանը հիմա դահլիճում նստած է, չէ՞, պադյեզդում իրա վրա չեն հարձակվում, քրեական գործ դրա առումով չի հարուցվում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ վարչապետը լիովին իրավունք ուներ նման խնդրանքով հանդես գալու։ |
***
«Բացասական եմ վերաբերվում: Ես չեմ կարծում, որ ճիշտ էր վարչապետի խնդրանքը մերժելը»,- անդրադառնալով Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու հայտարարությանը, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նաև հայտնեց, որ իր կողմից սպառնալիքներ չեն եղել և չի համարում, որ Աղազարյանը ճնշված է․ «Եթե ես որևէ մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ։ Մեր հանդիպումը եղել է անկեղծ, խոսել ենք բաց, թեյ ենք խմել, ջերմ զրուցել»,- ասաց Սիմոնյանը։ Դիտեք նաև՝ |