▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԽՔ Արմեն Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ՀՀ-ն հռչակեց ագրեսոր երկիր»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«ԱԽՔ Արմեն Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ՀՀ-ն հռչակեց ագրեսոր երկիր
Հուլիսի 19-ին Արմենպրեսին տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցի պատասխանելով՝ հայտարարեց․

«Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն»:

Այսինքն՝ Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահը սեփական նախաձեռնությամբ հայտարարեց, որ 2020 թվականի պատերազմին մասնակցել են Հայաստանի զինված ուժեր, որոնք պատերազմի ավարտից մեկ տարի և ութ ամիս անց գտնվում են այնտեղ։

Դրանով նա Ադրբեջանի ձեռքը հաղթաթուղթ դրեց միջազգային դատարաններում բազում միլիարդ դոլարանոց հայցեր ներկայացնելու Ադրբեջանի դեմ օկուպացիայի հետևանքների, շրջակա միջավայրին պատճառված վնասների, օգտակար հանածոների անօրինական շահագործման համար Հայաստանից ֆինանսական փոխհատուցում ստանալու պահանջներով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին