Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը. «Այ էս գրառման ու նմանատիպ լիքը գրառումների հեղինակին փողոցում բոքսել են։ Իրականում, եթե պետությունը իր ֆունկցիաները կատարեր և ոստիկանությունը նման գրառումների հեղինակներին պատասխանատվության կանչեր գոնե 10% էն ջանասիրությամբ, որով իրենք իշխանավորներին վիրավորողների հետևից են ընկած, սրան չէր հասնի։ Իսկ մեր իրականության մեջ իշխանական քարոզիչներին կարելի ա ամենաստոր ու նողկալի բաներն անել ու դա «չեն նկատում»»։ Հավելենք, որ Ռոման Բաղդասարյանին ապտակելու համար բերման ենթարկված արժանապատիվ քաղաքացին ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք՝ Երևանում քաղաքացի Գրիգոր Հարությունյանը պատահար հանդիպել, ապտակել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին, որը հայտնի է արցախցիների նկատմամբ ատելության քարոզով։ Դիտեք նաև՝ |
«Այ էս գրառման հեղինակին փողոցում ***ել են». Անժելա Էլիբեգովա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet