***
Գյումրիում մանկական համերգի բեմն ապամոնտաժվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանման ֆոնին։ Համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։
«ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին զանգահարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և պահանջել, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի։
Երեխաները, սակայն, պատրաստ չեն եղել ավելի վաղ ներկայացմանը, պատմել է երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը։
Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
***
***
***
***