«Այ կոշիկ լիզողներ». Էդգար Ղազարյանն ԱԺ ամբիոնից ցիտեց Փաշինյանին
Այսօր ԱԺ-ում «Հայաստանի եվրոինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներին Էդգար ղազարյանը, որպես Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան, հայտնեց իր մտահոգությունը վերջին տարիներին եվրոպական ինտեգրացիայի հարցում Հայաստանի ունեցած աննախադեպ հետընթացի կապակցությամբ։ «Այն, ինչ հիմա է տեղի ունենում, բացարձակ կապ չունի եվրոպական ինտեգրացիայի հետ, որովհետև ինտեգրացումը դա ոչ միայն Եվրոպական միության, այսինքն միայ մեկ, այլ նաև եվրոպական այլ կազմակերպությունների հետ համագործակցությունն է, մասնավորապես Եվրոպայի անվտանգության և համագործակցության, Եվրոպայի խորհրդի և այլ կազմակերպությունների, որի առումով մինչև 2018 թվականը Հայաստանը մեծ ձեռքբերումներ է ունեցել»,-ասել է Ղազարյանը՝ փաստերով ներկայացնելով մինչև 2018 թվականը եվրոինտեգրացիայի գործընթացում Հայաստանի ունեցած հաջողություններն ու ներկայիս ձախողումները։ |