ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՔՊ ու նիկոլիստներ, եթե այլևս հնարավորություն չունեք ազդելու Արցախի կարգավիճակի վրա ու ապահովեք արցախահայության անվտանգությունը, ինչո՞ւ էիք 2021-ի ընտրություններին ժողովրդին սարեր խոստանում և դեօկուպացիայից խոսում։
Բա դուք ո՞վ եք, ինչացո՞ւ եք, այ քաղաքական իմպոտենտներ։
Վաղն էլ կասեք գերիների վերադարձի վրա չենք կարող ազդել, չնայաղ մահաբեր ու կապիտուլյանտ Նիկոլը ընտրարշավին խոստանում էր 1-2 ամսից հետ վերադարձնել բոլոր գերիներին։
Իսկ մի քանի օր հետո էլ կասեք՝ Հայաստանի սահմանների պաշտպանության վրա այլևս չենք կարողանում ազդել ու երկիրս ձեր նման կհավասարեցնեք աշխարհաքաղաքական հետերայի կարգավիճակի։
Լավ եք անում, մեզ քիչ է…հասնում է մեզ, որ ձեր նման թրքասեր քաղաքական ճորտության ռահվիրաներին թույլ տվեցինք գալ իշխանության ու քանդել գյոզալ երկիրս»։
|