▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այ քեզ սատանայական ցինիզմ». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/nikol_pashinyan.jpg.jpg

«Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդն անտրամաբանական գործողություն է արել: Սրանով նա Արցախի հանձնման ու Հայաստանի ապագա թրքացման մեղքը դնում է իրեն ընտրողների խղճի վրա: Եվ պատահական չէ, որ կապիտուլյանտը հատուկ շեշտում է Աստծո և ժողովրդի կամքը:

Այսինքն` խաղաղության պատրվակով Արցախը հանձնելն ու դելիմիտացիայի անվան տակ Հայաստանը նսեմացնելը` Աստծո և ժողովրդի կամոք է լինելու:

Այ քեզ սատանայական ցինիզմ...

Նիկո՛լ, մի՛ սպանիր, սուտ վկայություն մի՛ տուր, ինչպես նաև Աստծո անունը զուր տեղը մի՛ տուր:

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին