▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ սա է զավեշտը․․․Բագրատ Սրբազան

Այ սա է զավեշտը․․․Բագրատ Սրբազան

***

«Չարիքը «Վոթսափ» հավելվածով լուրեր ուղարկեց նախարարներին, պատգամավորներին, ԲԴԽ նախագահին ու հրաժարեցնել տվեց, հետո որոշեց, որ դա ոչ թե հրաժարականի պահանջ է, այլ՝ խնդրանք․ զավեշտի գագաթնակետ, թե ինչպես է գործում պետական ապարատը»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վերջին օրերի աղմկահարույց պաշտոնանկություններին։ «Հեռացումներ՝ մեկ մարդու քմահաճույքով»,- հավելել է նա։

***

«Մենք շատ մանրամասնություններ գիտենք՝ ինչպես, ինչ հանգամանքներում, ում հետ, ինչպես են տեղի ունեցել այս հրաժարեցումները։ Մանրամասներ գիտենք շատ այլ երևույթների մասին, որի մասին հիմա չենք ուզում խոսել»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վերջին աղմկահարույց պաշտոնանկություններին։ «Մնացյալը՝ ժամ առաջ պետք է հրաժարվեն այս մարդուն ծառայելուց։ Ձեր ծառայությունը չարիքի, ստի, ատելության ծառայություն է այս մարդու միջոցով»,- հավելել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին