▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ տղա, 2025 թվականին դու քրեակատարողականում սև հաց ես մուրալու․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին օր առաջ պետք է քշել Հայաստանից. այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

/filemanager/uploads/2019/12/week-2/Gevorg_Petrosyan.jpg

«Ես կատեգորիկ դեմ եմ, որ Նիկոլ Փաշինի օրոք այս ընտրությունները լինեն։ Դրան պետք է քշել մինչև ընտրությունները։ Սա միտումնավոր հայաստանակործան ծրագիր է իրականացնում։ Սրան պետք է օր առաջ քշել։ Ու իր մի քանի արբանկյալ էլ ինչ են սկսել կաթացնել՝ պետք է պատրաստ լինենք վատ զարգացումների։ Իբր մինչև հիմա բոլոր զարգացումները լավ էին, պատրաստվենք վատ զարգացումների։ Այսպիսի բան են երևի ուզում կաթացնեն մեր ականջին, որ դուք չզարմանաք, որ ձեր դուռն առավոտյան Երևանում ծեծեն թուրքերը։ Ի՞նչ է մտածում մեր ազգաբնակչությունը»,- նշեց նա։

«Հայելի» ակումբում Գևորգ Պետրոսյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին