Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Այցելեցի Մուշի եւ Վանի հայկական պատմական վանքերը, որոնք խոնարհած են դժբախտաբար։ Զանոնք վերականգնելու, նորոգելու գլխաւոր պատասխանատուն անշուշտ Թուրքիոյ կառավարութիւնն է։ Սակայն որպէս հայ ժողովուրդ, պէտք է յիշենք մեր ժառանգութիւնը, պէտք է հետապնդենք անոնց վերականգնումը։