Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այցելել եմ աղետի գոտի՝ Լոռու մարզ:
Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում, փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է»։
Դիտեք նաև՝
***
***
***
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այցելեցի Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցեցի բնակիչների հետ։
Այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները»։
***
«Վախեցե՞լ էիք ջրհեղեղից, տուժե՞լ եք»,- աղետի գոտի կատարած այցի ժամանակ, դիմելով Ալավերդիի բնակչուհուն, հարցրեց Փաշինյանը։ «Մի փոքր վախեցել էինք։ Մենք վերևն ենք ապրում, մեր տուն չի լցվել»,- ասաց կինը։ Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետևանքով ճանապարհը փլուզվել էր, լիցքի միջոցով ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է։
|