▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ամենը՝ «Սերժի վախտվա» ու մեր շնորհիվ բանակցված ծրագրով. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Շատ լավ է, որ մենք ռուսական արտադրության նոր ռազմական տեխնիկա ենք ստանում։
Ավելին, դեռ մի քանի տարի էլ ստանալու ենք։


Ու այդ ամենը՝ «Սերժի վախտվա» ու մեր շնորհիվ բանակցված ու ստորագրված ծրագրով։
Դե, նախորդ ռեժիմը պիտի այնպես աշխատի, որ հաջորդ ռեժիմը ուրիշի աշխատանքով գլուխ գովալու տեղ ունենա»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար էր հրապարակել ու գրել․

«Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:

2019 թվականի արտադրության: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է:)»։

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին