▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ աշխատանքի համար արժե՞ր 400 հազար դոլար վճարել «ԷԼԱՐԴ»-ին». լրագրողները՝ Յուրա Իվանյանին

Ամուլսարի հանքի շահագործման խնդրի հետ կապված հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ օրեր շարունակ հայտարարում են, որ չեն վստահում «ԷԼԱՐԴ» ընկերության իրականացրած փորձաքննությանը: Այսօր անդրադառնալով այդ հարցին՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասել է. «Հաշվի առնելով հարցի աննախադեպ կարևորությունը՝ մրցութային հանձնաժողովը որոշեց նախապատվությունը տալ այնպիսի ընկերության, որը որևէ կերպ չէր ունենա շահերի բախում և Հայաստանում մինչև այդ որևէ գործունեություն իրականացրած չէր լինի»:

Նա  նաև նշել է, որ «ԷԼԱՐԴ»-ը դաշտային ուսումնասիրություններ չի իրականացրել, այլ՝ փաստաթղթային: Հարցին՝ այդ դեպքում որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ հանքի շահագործումն անվտանգ է, եթե ընկերությունը պարզապես ուսումասիրել է փաստաթղթեր և կայացրել եզրակացություն, Իվանյանն ասել է. ««ԷԼԱՐԴ»-ն ուսումնասիրել է դաշտում առկա բոլոր հետազոտությունները և համեմատել դրանք միմյանց հետ. դա կոչվում է փաստաթղթաբանական փորձաքննություն: Ուսումնասիրել է ոչ միայն «Լիդիան»-ի կողմից ներկայացված հետազոտությունները, այլև մյուս կառույցների՝ գիտական, պետական մարմինների կողմից հետազոտությունները, ՀԿ-ների, մասնագիտական, բնապահպանական միջազգային կազմակարպությունների ուսումնասիրությունները: Դա, ըստ էության, փորձաքննություն է և սոսկ փաստաթղթերի ուսումնասիրություն չէ»:

Հարցին, թե այդ աշխատանքի համար արժե՞ր 400 հազար դոլար վճարել «ԷԼԱՐԴ»-ին, Իվանյանն ասել է. «Վարույթն իրականացնող մամինը բնապահպանության նախարարության հետ խորհրդատվություն է իրականացրել նաև տվյալ ոլորտի համաշխարհային մասշտաբի փորձագետների հետ, և այդ գները միջազգայնորեն ճանաչված գներ են»:

2014թ. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, առանց գործունեությունը սկսելու և շահույթ ունենալու, գրեթե 250 հազ. ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել «Լույս» հիմնադրամին` կրթական ծրագրերի աջակցման նպատակով։ Վերոնշյալ փաստին էլ անդրաառնալով, Իվանյանը  նշել է, որ «Լիդիան» ընկերությունը, ինչպես ցանկացած այլ կազմակերպություն, կարող է ցանկացած ծրագրի մասնակցել, կատարել նվիրատվություններ:

Հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չկան այդ հանգամանքում, Իվանյանը պատասխանել է․

«Բերեք փաստեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության կոռուպցիոն երևույթի մասին»։

Քննչական կոմիտեն, օրերս,  տեսանյութ էր հրապարակել «Լիդիանի» կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ, որը հանրության շրջանում կասկած էր առաջացրել, թե ՀՀ քննչական կոմիտեն սպասարկում է ընկերության շահերը: Այս հարցի առնչությամբ  էլ Յուրա Իվանյանը նշել է, որ 3D հոլովակ ստեղծելու համար պահանջվել է ավելի քան 1 ամիս:

«Եթե ուշադիր նայեք այդ տեսանյութը, ապա ՔԿ-ն որևէ գնահատական չի տալիս մեղմման միջոցին՝ դա լավ է, թե վատ է: Վարույթն իրականացնող մարմինն իրավասու է հանձնարարել տարբեր կողմերին ցուցաբերելու որևէ հարցի պարզաբանման համար աջակցություն: Եվ այդ առումով հրավիրվել են ոչ միայն «Լիդիան»-ի մասնագետները, այլև՝ ոլորտի մասնագետներ Քննչական կոմիտեի կողմից: Տեսանյութի խնդիրը՝ մեղմման միջոցի բովանդակությունը հանրությանը հասանելի դարձնելն էր: Կրկնում եմ՝ ՔԿ-ն որևէ գնահատական չի տալիս՝ դա լավ է կամ վատ, դրա գնահատականը տալիս են փորձագետները»,- նշել է Իվանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին