▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ո՞վ դարձաք դուք, որ Նժդեհին քննադատեք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայկական մեդիա հարթակ, կարծես թե, նոր թեմա մուտք գործեց, որը կրկին կգրավի բոլորի ուշադրությունն ու մեծ արձագանքի տեղիք կտա: Սակայն այս թեման, ի տարբերություն այլերի, մեզ՝ հայերիս համար շատ յուրահատուկ է և զգացմունքային: Խոսքը հայ ազգի պանծալի զավակ, հզոր զորահրամանատար, ռազմափիլիսոփայական մտքի անգերազանցելի գագաթ և բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկի՝ Գարեգին Նժդեհի մասին է:

Ու ի՞նչ ենք լսում այսօր: Լսում ենք այն, որ ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենան հասել է նրան, որ Նժդեհին վարկաբեկող տեղեկատվություն է հասցրել Ռուսաստանի արտգործնախարարություն, իսկ վերջինիս մամուլի խոսնակն էլ կերել է այդ խայծը և այսօր արտահայտվել Նժդեհի մասին, թե իրենց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Երևանում տեղադրվել նացիստների հետ համագործակցած Նժդեհի արձանը: Եվ այստեղ իրականում պետք է ասել, որ, իհարկե, անհասկանալի կլինի, չէ որ առանց թեմային ծանոթ լինելու հայտարություններ եք անում, որը հարիր չէ ՌԴ-ի պես պետությանը: Այսպիսի հարցերը նման հապճեպ մակարդակով չեն մեկնաբանվում:

Նժդեհը հայ ազգի հերոսն է, Նժդեհը մեզնից յուրաքանչյուրի հերոսն է, որին մենք կրում ենք մեր մեջ, մեզ ոգեշնչում ենք նրա կերպարով և մայր հայրենին փորձում ենք սիրել նրա պես, նվիրվել և անել հնարավորը, որը և ժամանակին և ամեն պարագայում անում էր Նժդեհը: Եվ պարզապես ամոթալի է, որ նրա կենսագրության միայն մի փոքր հատվածը կոնտեքստից հանվում է և կեղծ ներկայացվում, ինչպես հիմնականում վարվում են դիտումներ մուրացող լրատվական կայքերը:

Նժդեհը և՛ Հայաստանում, և՛ Բուլղարիայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Գերմանիայում, և՛ առհասարակ կյանքում մի նպատակով է ապրել և արարել. դա հայրենիքին օգտակար լինելն էր: Եվ քանի որ խոսքը գնացել է նացիստների հետ համագործակցության մասին, պետք է նշել, որ Նժդեհի համագործակցությունը շփումներով է միայն սահմանափակվել, նա և իր ռազմիկները ոչ մի մարտական գործողության չեն մասնակցել, իսկ իրենց շփումները միայն մեկ նպատակ ունեին, ոչ թե հակառակորդ ու թիրախ ընտրել ԽՍՀՄ-ն, այլ որևէ կերպ օգնել հայ ազգին և նաև կանխել թուրքական ահագնացող վտանգը:

Նրա կապերի և գործունեության շնորհիվ տասնյակ հազարավոր հայ ռազմագերիներ փրկվեցին, որոնց մի մասը չվերադարձավ ԽՍՀՄ և իր կյանքը շարունակեց արտերկրում, իսկ վերադարձածներն էլ աքսորվեցին կամ գնդակահարվեցին, իսկ աքսորվեցին ո՞ւմ կողմից, իհարկե, Ռուսաստանում այսօր փառաբանվող Ստալինի կողմից (ավելի ճիշտ կանեք այս թեմաները վեր հանեք):
Ձեր գեներալ վլասովներին ու մնացյալ կոլաբորացիոնիստներին թողած՝ կպել եք մի հարցի, որին ձեր ձեռքերը երբեք չեն հասնի, որովհետև այն շատ բարձր է ձեզնից: Ով ուզում է լինի, լինի Արևմուտքից, լինի Ռուսաստանից միայն մեկ պատասխանի է արժանանալու հայ ժողովրդի կողմից, նման հարցեր բարձրացնելու դեպքում, այն էլ շատ կոշտ:

Այն ինչ սրբություն է մեզ համար, սրբություն էլ կմնա, չփորձեք հանկարծ դիպչել դրանց:

Հայոց Տուն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին