▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ պաշտոնյաները թող վստահ լինեն, որ որևէ պահի իրենց հետևից գալու են․ Նիկոլ Փաշինյան

Բյուջե 2020-ի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական ակտիվություն ու սոցիալական վիճակի փոփոխություն է ակնկալվում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որն ուժի մեջ է մտնելու 2020-ի հունվարի 1-ից. «Սոցիալական մասով կարող է արձանագրվել, որ շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է, քանի որ եկամտահարկի համահահարթ դրույքաչափ ենք սահմանել, այլ կերպ ասած՝ այդքան քաղաքացիների տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով: Բացի այդ կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով: 2020-ի հուլիսի մեկից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ. առաջին ու երկրորդ երեխայի համար այս պահին սահմանված է 50 և 150 հազար դրամ: Ավելացում կունենանք նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասով՝ 25.5 հազար դրամ՝ գործող 18 հազարի փոխարեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ-ում թափ է հավաքում տնտեսական հեղափոխությունը և այն արդեն կարելի է տեսնել անզեն աչքով: Ամենամեծ խնդիրը՝ կապիտալ ծախսերի թերակատարումն է՝ նախատեսված ծավալներով. «Եթե նախկինում ատկատները համընդհանուր իրողություն էին, այսօր դա իրողություն համարել չի կարելի: Չեմ կարող բացառել, որ էդպիսի երևույթներ կլինեն, բայց ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ որևէ պահի իրենց հետևից գալու են»:

Կարդացեք նաև՝Լավատես և վստահ եմ ՝ առավել քան երբևէ Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին