Այդպես թուրքերն էին անում՝ 1915-ին,ադրբեջանցիները՝ 88-ին՝ Սումգայիթում․Տաթև Արցախն՝ Անդրանիկ Քոչարյանին
Այդպես թուրքերն էին անում՝ 1915-ին, ադրբեջանցիները՝ 88-ին՝ Սումգայիթում․ Տաթև Արցախը ՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
Նույն թեմայի վերաբերյալ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը՝ ստորև. «Անդրանիկ Քոչարյանը պետք է հեռացվի պաշտոնից
Անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկել, առաջարկում է Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
«Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Բերման ենթարկվածների մեջ մենք Հայաստանի քաղաքացուն ենք ուզում տեսնել, որը բանակի հարցում պետք է իր մասնակցությունը ունենա, եթե քաղաքական խնդիրը ձևակերպված է՝ Արցախի և Հայաստանի անվտանգությունը»,- ասել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
✓ Անդրանիկ Քոչարյանն ամբողջովին կորցրել է քաղաքական ադեկվատությունը, ինչի խոսուն վկայությունն է այս հայտարարությունը։
✓ Սույն հայտարարությունը քաղաքական հետապնդման կամ «վհուկների որսի» ակնհայտ դրսևորում է, ընդ որում` փորձ է արվում այդ հետապնդումն իրականացնել Ոստիկանության, ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԶՈւ Գլխավոր շտաբի միջոցով։
✓ Սույն նախաձեռնությունն ամբողջովին հեղինակազրկում է ԶՈւ-երը, որովհետև այն համարելը փաստորեն համարվում է պատիժ ընդդիմադիր ակցիաներին մասնակցող երիտասարդների համար։
✓ ՔՊ-ից պահանջում եմ` հրապարակային հայտարարությամբ դատապարտել Քոչարյանի հայտարարությունը ու նախաձեռնել նրա հետկանչը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
✓ Հակառակ պարագայում` պետք է արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը գործում է Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցուցումով»։