▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն, որ դու մեր վարչապետն ես, արդեն ահավոր պատիժ է». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զորամասում բռնկված հրդեհն ու 15 զինվորների մահն ահավոր իրողություն է։ Այդ կոնտեքստում ՆՓ-ի ընդհանուր հաթաթաներն ու պատժելու պատրաստակամությունն անընդունելի են։

Այն, որ դու մեր վարչապետն ես, արդեն ահավոր պատիժ է։ Դրանից ավել էլ ի՞նչ պատիժ կարող է լինել։

Ընդհանուր բաներ ասելու փոխարեն կարո՞ղ ես պատասխանել այդ զորամասում հերթապահ ու դնեվալնի եղե՞լ է։ Թե կրթությունդ չի հերիքում այդ տարրական բաներն իմանալու համար։

ԲՈՒՀ նորմալ ձևով չես ավարտել, պաշտպանության նախարարը պատմաբան է։ Սա է լինելու, էլի, ձեր բանակային «ռեֆորմը»։ Միգուցե հրաժարակա՞ն տաք։
ՀԳ. գոնե մի եռօրյա սուգ հայտարարեք անմեղ զոհերի հիշատակին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին