▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին. Արայիկ Հարությունյան

Կլինեն խմբեր, որ կարող են նաև նման պահանջներ դնել, նորմալ գործընթաց է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին։

«Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, բայց ես ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում», - ասաց Հարությունյանը։
Նա նշեց՝ պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, թե իր լիազորությունները բավարար չի կատարում։

Հարցին, թե դա ե՞րբ կլինի՝ նախարարը պատասխանեց.

«Չեմ կարող ասել, տարբեր իրադարձություններ, սա այդ իրավիճակը չէ»։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին