Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․«Այսինքն, այն օրը, երբ Սիրիայում տապալվեց այդ երկրի իշխանությունը, երբ տասնյակ հազարավոր հայեր ուղղակիորեն վտանգի տակ են, քանի որ Սիրիայի խոշոր քաղաքները և մայրաքաղաք Դամասկոսը թուրքական հովանավորությամբ գործող զինյալների վերահսկողության տակ են անցել, Հայաստանի մայրաքաղաք Երևանում... տաշի-տուշի է, քեֆ-ուրախություն, ամենակարևորը՝ հզոր հրավառություն՝ սալյուտ:
Այսինքն՝ Թուրքիայի կողմից Սիրիայի զավթման ու տապալման բարձրակետը արձրանագրող Դամասկոսի գրավման օրը... Փաշինյանի իշխանությունը սալյուտ է խփում:
իբր Նոր տարի են անում... Ամանորից 22-23 օր առաջ»: