▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես չէ, որ այս դերը խաղացի ու ես արդեն դերասան եմ. Գեւորգ Մարտիրոսյանը՝ «Ֆուլ հաուս»-ում նկարահանվելու մասին

 Life.panorama.am-հետ զրույցում  Գեւորգ Մարտիրոսյանը պատմել է «Ֆուլ հաուս»-ում նկարահանումների ընթացքից եւ դժվարություններից:

«Իմ կերպարը «Ֆուլ հաուս»-ում դեռեւս չի հայտնվել, բայց իմ տեսարանների նկարահանումների մի մասն արդեն արվել են եւ հուրախություն ինձ՝ ամեն ինչ բարեհաջող է ընթացել: Թե որքանով եմ կարողացել ինձ դրսեւորել որպես դերասան, կդատի հեռուստադիտողը, ում կարծիքը շատ կարեւոր է ինձ համար»,- զրույցում նշեց Գեւորգ Մարտիրոսյանը:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է անձամբ իր խաղը գնահատում, երգիչը նկատեց, որ ոչ մի անգամ պատրաստի վիճակով չի դիտել իր մասնակցությամբ սերիաները:

Գեւորգ Մարտիրոսյանի համար աշխատանքային նոր միջավայրին ինտեգրվելը շատ հեշտ է ստացվել.

«Քանի որ գրեթե բոլորին ծանոթ էր, շատերի հետ մինչ «Ֆուլ հաուս»-ն էլ լավ ընկերներ էինք, ուստի ինձ համար նոր միջավայրին ինտեգրվելը ոչ մի խնդիր չառաջացրեց, բայց պետք է հատուկ նշեմ, որ իսկապես բարձր եմ գնահատում «Ֆուլ հաուս»-ի ներքին՝ շատ ջերմ մթնոլոտը»,- նշեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին