▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես չէ, որ ես շատ թանկ վարձատրվող դերասան եմ. Հայկ Աֆրիկյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքը դերասան Հայկ Աֆրիկյանից հետաքրքրվել է էկրանային լռության պատճառների ու առաջիկա ծրագրերի մասին:

«Նախ խոսելով 2016-ի ընթացքում էկրանային պասիվությանս մասին` պետք է ասեմ, որ դա ունի մի քանի պատճառներ: Առաջնային պատճառներից մեկն այն է, որ զբաղված եմ իմ դերասանական ստուդիայի աշխատանքներով, որտեղ նաեւ դասավանդում եմ: Չեմ թաքցնի` երեխաները գրավել են ողջ ուշադրությունս, որոնց հետ շփվում ենք թե պրոֆեսիոնալ, թե ընկերական եզրերով: Բացի այս, ցավով պետք է նշեմ, որ այսօրվա սերիալները չեն փայլում իրենց որակով եւ դա մեծամասամբ արդյունքն է նրա, որ նկարահանվում են ոչ պրոֆեսիոնալ ու դերասանական արվեստից հեռու մարդիկ. այսօր շատերը չեն ուզում սովորեն, ուզում են միանգամից հայտնի դառնան, ինչը հաստատ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ որեւէ կապ չունի: Ես հարգում եմ իմ աշխատանքն ու ինքս ինձ, եւ փորձում եմ գնահատել գործս ու իմ ընտրած արվեստը: Ցավոք, այսօր մարդիկ արվեստին առօրյա, կենցաղային աչքերով են նայում, բայց չէ որ արվեստը շատ ավելիին է արժանի»,- նշեց դերասանը:

Հարցին, թե նրա համար առաջարկներ ստանալիս ի՞նչ դեր ունի ֆինանսական կողմը, պատասխանեց.

«Իհարկե, դա շատ կարեւոր հարց է: Ցավոք, այսօր կան մարդկանց մի խումբ, ովքեր պատրաստ են անվճար կամ շատ չնչին գումարով նկարահանվել, բայց այդպես դերասանի դերը աշխատանքում ցածրանում է: Իհարկե, հարցը բնավ գումարը չէ, գումարով չի չափվում դերասանի գինը, բայցեւ դերասան ասվածի արժեքը չպետք է ցածրացվի: Այնպես չէ, որ ես շատ թանկ վարձատրվող դերասան եմ, ինքս ինձ չեմ գերագնահատում կամ վեր դասում, պարզապես այս հարցի շուրջ, կարծում եմ, շատ դերասաններ ինձ հետ կհամաձայնեն»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին